Լեզվից ճարտար, խելքից անճար. Տաշիրի բնակչուհին՝ Նիկոլ Փաշինյանի մասին


Լեզվից ճարտար, խելքից անճար. Տաշիրի բնակչուհին՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Հունիս 12 21:14 2021

Փաստ է, որ երկիրը քաոսի մեջ է։ Գաղափարներն էլ են խառը։ Չգիտես որ մեկին ընտրես, որ մեկը կարդարացնի, որը ոչ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Տաշիր բնակավայրի բնակիչը։

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա քաղաքական ուժի մասին քաղաքացին նշեց, որ նրանք անցել են ճանապարհ և այդ ընթացքում խաղաղություն է եղել։

«Այդ տարիներին բավականին շատ շինարարություն է եղել։ Նույնիսկ մեկ վարպետ չէի կարողանում գտնել, որպեսզի իմ բնակարանը վերանորոգեր։ Համենայն դեպս ով եղել է նախագահ, նրանց նկատմամբ հարգանքով եմ վերաբերվել, որովհետև ժողովրդի միակ պարտքը դա հարգելն է իր ղեկավարին, բայց երբ ղեկավարը լինում է տեղում, դերում»,-ասաց քաղաքացին։

Վերջինս նկատեց «Հայաստան» դաշինքը բազմիցս խոսում է գյուղատնտեսության նախարարության վերականգնման մասին, սակայն քաղաքացու խոսքով լավ կլինի, եթե նրանք այդ աշխատանքներում ավելի շատ ներգրավեն հենց գյուղացիներին, քանի որ նրանք պաշտոնյաներից ավելի քաջատեղյակ են ոլորտի վերաբերյալ։

«Ցանկացած գյուղացի ավելի լավ գյուղատնտեսության նախարար կարող է լինել, քան լինի մի ամբողջ նախարարություն, որը պարապուրդի մեջ է։ Գյուղացիներին պետք է ազատել բոլոր տեսակի հարկերից։ Գյուղացիները 5 տեսակի վարկի տակ ճռռում են»,-նշեց քաղաքացին։

Ինչ վերաբերում է երկրում առաջացած անվտանգային խնդիրներին, Տաշիրի բնակիչը նշեց, որ այդ խնդիրները միայն կարելի է լուծել ուժեղ ղեկավար ունենալու դեպքում։

«Պետք է ձեռքը խփի սեղանին, ասի հարցն այսպես է»,-նշել է բնակչուհին եւ ավելացրել. «Ես ավելի ուժեղ եմ, քան մեր ղեկավարությունը։ Լեզվից ճարտար, խելքից անճար»։