Ալավերդու քաղաքապետը մահվան ելքով վրաերթի հեղինակ, վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Ալավերդու քաղաքապետը մահվան ելքով վրաերթի հեղինակ, վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիս 11 01:48 2021

shamshyan.com- գրում է

Երեկ՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի - Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած Օպել ֆրոնտելա մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Ալավերդի քաղաքի բնակիչ 51-ամյա Անդրեյ Ավետյանին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Նազարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանի գլխավորությամ:

Ավելին՝ shamshyan.com



loading...