Պադլեցների իշխանություն է, ամեն քայլի պատրաստ են. զինվորի հայր


Պադլեցների իշխանություն է, ամեն քայլի պատրաստ են. զինվորի հայր
Հունիս 2 18:22 2021

«Պադլեցների» իշխանություն է, ամեն քայլի պատրաստ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը՝ հայտարարելով, որ իրենք հենց սկսում են խոսել և քննադատել իշխանություններին, անմիջապես սկսում են ԴՆԹ բաժանել։ Այսինքն՝ տեղեկացնում են, որ իրենց ԴՆԹ-ն համընկել է զոհված զինծառայողի ԴՆԹ-ի հետ։ 

«Սա փուչիկի կառավարություն է: Եթե փորձում ես քո երեխային գտնել, արգելք են առաջացնում, դրա համար մարդիկ վախենում են: Մենք 7 ամիս խնդրել ենք կառավարությանը մեզ օգնել, բայց մեզ ոչ մի տեղեկություն չեն տվել: Մենք գիտենք, որ գոյություն ունի գերիների ցուցակը, որը վարչապետ կոչեցյալը չի հրապարակում: Ես ուզում եմ իմանալ, իմ երեխան ողջ է, թե ոչ, որպեսզի հավատամ ԴՆԹ-ի արդյունքներին», - շեշտեց նա:

Զինված զինծառայողի հայրը հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ հանդիպել է կառավարության ներկայացուցիչների հետ, որոնք իրեն հավաստիացրել են,  որ Ադրբեջանում բացի Խծաբերդի 69 տղաներից, այլ գերիներ չունենք։ 

«Թող վարչապետ կոչեցյալը գա ու պատասխանի իմ հարցերին, ու՞մ է խաբում։ Մենք՝ ծնողներս, չգիտենք էլ ում դիմենք։ Մենք ամեն քայլի պատրաստ ենք։ Սպասում եմ իր արձագանքին, թող գա ու իմ հարցերին պատասխանի», - եզրափակեց նա:

Աղբյուր` Փաստիֆո