Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել


Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել
Հունիս 1 13:10 2021

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր հայտնվել, տարածողները պնդում էին, որ այն արվել է Արաբկիրի բաժանմունքում։