Գանայում 9-ամյա տղան «վերակենդանացել» է դիահերձարանի ճանապարհին


Գանայում 9-ամյա տղան «վերակենդանացել» է դիահերձարանի ճանապարհին
Մայիս 27 02:09 2021

Գանայի Բոլգաթանգա քաղաքում 9-ամյա տղան «վերակենդանացել» է դիահերձարանի ճանապարհին, հայտնում է Pulse-ը։

Ալհասան Ազարե Դանիելը Dreamz FM ռադիոյի եթերում պատմել է իր հետ կատարված միջադեպի մասին: Դանիելի խոսքով՝ իրեն կանչել են հիվանդանոցի մանկական բաժանմունք՝ մահացած իննամյա երեխայի մարմինը դիահերձարան տեղափոխելու համար: Դին բաժանմունքից հանելիս տղան փռշտացել է և սկսել հազալ։

«Ես անմիջապես կանգ առա, նրան ուսիս գցեցի և շտապ վերադարձրի հիվանդանոցի բաժանմունք», - ասել է տղամարդը  և պատմել, որ տղան հիվանդանոցում շարունակել է բուժումը, ապա դուրս գրվել։