«Փաստինֆո»-ն այսօր հարցում է իրականացրել՝ պարզելու, ըստ քաղաքացիների, այս պահին որո՞նք են Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրները և ո՞ր քաղաքական ուժը կարող է երկիրը հանել հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակից:
Որպես հիմնական խնդիր երիտասարդ քաղաքացիներից մեկն արձանագրեց՝ «նիկոլ, Նիկոլ, Նիկոլ»։ Շատերի կարծիքով՝ առաջիկա ընտրություններն, որպեսզի դրանց արդյունքում ձեւավորվեն նորմալ, երկրի ճակատագրով մտահոգ իշխանություններ։
«Առաջին խնդիրն այն է, որ ընտրություններին նորմալ մարդիկ ընտրվեն, որ մտածեն Հայաստանի, ժողովրդի, Արցախի մասին, այլ ոչ թե միայն իր անձի համար»:
Հարցախույզի ժամանակ արձանագրեցինք, որ թեև ընտրությունները մոտենում են, բայց քաղաքացիները դեռ չեն տեսնում քաղաքական ուժ կամ գործիչ, որը երկիրը կարող է հանել ճգնաժամային իրավիճակից:










