«Փաստինֆո»-ն այսօր հերթական հարցախույզն է անցկացրել հասարակության շրջանում և հետաքրքրվել՝ արդյո՞ք քաղաքացիները կողմնորոշվել են՝ ու՞մ են ընտրելու գալիք արտահերթ ընտրությունների ժամանակ և ընտրություն կատարելիս՝ ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվելու:
Հարցումներից պարզ դարձավ, որ թեև ընտրությունները մոտենում են, բայց հասարակության մեծ մասը դեռ չի կողմնորոշվել, թե ում է տալու իր քվեն։
«Կարևորը, որ երկրում խաղաղություն լինի, ժողովրդի ապրելակերպը լավանա, մեկ էլ մեր ցավոտ կողմը՝ Ղարաբաղը, որ կարողանանք մեր հին սահմանները ետ բերել»,-ասաց հարցման մասնակից քաղաքացիներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե ինչ չափորոշիչներ հաշվի առնելով է որոշելու, թե ում օգտին է քվեարկելու։
Մանրամասները՝ տեսանյութում։










