Իրանում վերջին երկու ամսվա կտրվածքով COVID-19-ի նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել


Իրանում վերջին երկու ամսվա կտրվածքով COVID-19-ի նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել
Հունիս 3 01:00 2020

 CNN-ը՝ մեջբերելով Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանպուրի երեքշաբթի ներկայացրած տվյալները գրում է, որ Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3000 նոր դեպք է արձանագրվել, սա վերջին երկու ամսվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։

Ըստ Worldometers.info կայքի տվյալների՝ Իրանում վարակման 3117 նոր դեպք է արձանագրվել, մահվան՝ 64 դեպք: 

«Մի քանի նահանգներում արձանագրված վարակման ցուցանիշներն աճում են: Հաղորդվում է, որ սոցիալական հեռավորությունը և դիմակի կրումը չի պահպանվում մարդաշատ վայրերում»,- ասել է նախարարության խոսնակը:

Ըստ վերջին տվյալների՝ Իրանում վարակվածների թիվը հասել է 157․562-ի, մահացածներինը՝ 7942-ի: Ավելի քան 123․000 մարդ ապաքինվել է, ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 26․543: