Անզեն զինվորներին գնդակահարելուց, կին զինծառայողների մարմինները պղծելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս


Անզեն զինվորներին գնդակահարելուց, կին զինծառայողների մարմինները պղծելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս
Հունիս 16 10:33 2026

Ընտրություններից անմիջապես հետո ՀՀ շտապած ադրբեջանցի պաշտոնյայի ու իշխանականների խրախճանքի  համատեքստում մտքիս 2022 թվականի ադրբեջանական հարձակման կադրերն են, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Անզեն հայ զինծառայողներին հրապարակային գնդակահարելու, զոհված կին զինծառայողների մարմինները պղծելու և ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս: 

Իրենց ի՞նչ է եղել. ինչ մտքներով անցել է` մեր երկրի հետ արել են, հիմա էլ սեփական օրակարգն են փաթաթում կապիտուլյանտների վզին:

Իսկ սրանք էլ ի պատասխան երկրի ներսում աջուձախ ահաբեկում է, մեկին կալանավորում, մյուսին սպառնում», - նկատել է նա: