Փամբակ գետում շարունակում են որոնել 7 և 13-ամյա քույրերին


Փամբակ գետում շարունակում են որոնել 7 և 13-ամյա քույրերին
Հունիս 16 10:22 2026

Այսօր՝ հունիսի 16-ին, Փամբակ գետում շարունակում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։ Երեխաներին որոնում են երեկվանից։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գետը բավականին վարար է, իսկ մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները գետի ողջ երկայնքով՝ գրեթե 40 մ երկարությամբ, շարունակում են որոնողական աշխատանքները։