Նազարբաեւի թոռը պայմանական ազատազրկման Է դատապարտվել Լոնդոնում ոստիկանին կծելու համար

Նազարբաեւի թոռը պայմանական ազատազրկման Է դատապարտվել Լոնդոնում ոստիկանին կծելու համար
Հոկտեմբեր 18 19:23 2019

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ 28-ամյա Այսուլթան Նազարբաեւը, Մեծ Բրիտանիայում մեկ տարվա պայմանական ազատազրկման Է դատապարտվել Լոնդոնում ոստիկանի վրա հարձակվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան:

 

 

«Նազարբաեւը մեղավոր Է ճանաչվել այն բանում, որ նա, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, դիմադրություն Է ցույց տվել ոստիկաններին, հարվածել ու կծել նրանցից մեկին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

 

Դատավճիռը ենթադրում Է 18 ամսվա փորձաժամկետ, թմրանյութերի կախվածությունից բուժման շարունակում, հասարակական աշխատանքներ եւ տուգանք, նշում Է հրատարակությունը: Այսուլթան Նազարբաեւը Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաեւայի որդին Է: Նա ավարտել Է Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիան եւ գրանցվել Ղազախստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հաստիքակազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

loading...