Կասեցվել է «Նյու Յորք» բարի արտադրական գործունեությունը


Կասեցվել է «Նյու Յորք» բարի արտադրական գործունեությունը
Հուլիս 15 19:12 2026

«Սանի Քոմփանի» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կետում՝ «Նյու Յորք» բարում (ք. Երևան, Նալբանդյան 59/12), իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

 

ՍԱՏՄ-ից մանրամասնում են խախտումները.

- սննդի կառույցի պահեստային մասի հատակը մասամբ վնասված է եղել՝ բացառելով պատշաճ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը, իսկ պատերն ունեցել են ամբողջական վերանորոգման կարիք,

- խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

- առաստաղները եղել են չնորոգված, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված պահանջներին: Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: