Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են վատացել, ուշшթшփվել


Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են վատացել, ուշшթшփվել
Հուլիս 13 22:52 2026

Այս պահին խայտառակ իրավիճակ է տիրում Վրաստան-Հայաստան սահմանին։ Տապի, քաշքշուքի հետևանքով հայաստանցի երեխաներ են վատացել, ուշաթափության դեպքեր են եղել։

Ինչպես պատմում է Panorama.am-ի թղթակիցը, այսօր տուն են վերադառնում Հայաստանից օրեր առաջ Քոբուլեթի համերգի մեկնած պարի խմբերի անդամ երեխաներն ու նրանց ծնողները։ Վրացի սահմանապահները քիչ են, ինչի հետևանքով սպասարկումը խիստ դանդաղ է ընթանում։

Տապի, քաշքշուքի, նյարդային վիճակի հետևանքով մի քանի երեխա է վատացել, գրանցվել են ուշաթափության դեպքեր։

Մանրամասները՝ Panorama.am-ի կադրերում։