ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան


ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան
Հուլիս 15 20:00 2026

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Բաքվի վերաքննիչ դատարանում ընթացող դատավարության ընթացքում գործով անցնող հայերը շարունակում են պնդել, որ իրենք հանցագործ չեն, և իրենց նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում:

 

Թեպետ ադրբեջանական կողմը գրեթե չի լուսաբանում մերոնց ելույթները, սակայն առկա աղքատիկ տեղեկատվությունն էլ բավարար է՝ արձանագրելու ինչպես թեմայի սնանկությունը, այնպես էլ Բաքվի բանտերում գտնվող հայերի կամային պայքարը:

Ու այս ամենը տեղի է ունենում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների, զրպարտության և շարունակական հարվածների տրամաբանության ներքո»,-գրել է նա