Վայրենավարի եկել են քանդեն․ Ավինյանը տրակտոր է ուղարկել քաղաքացու այգու վրա


Վայրենավարի եկել են քանդեն․ Ավինյանը տրակտոր է ուղարկել քաղաքացու այգու վրա
Հուլիս 15 20:27 2026

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները այսօր քանդման աշխատանքներ էին իրականացնում Գարեգին Հովսեփյան 50 հասցեում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկազ Հակոբյանի կողմից շուրջ 30 տարի տնօրինած այգու տարածքում։ Հողամասը Կադաստրի կոմիտեի կողմից չափագրվել է դեռ 2013թ-ին, Հակոբյանը ամիսներ առաջ քաղաքապետարան էր դիմել տարածքի սեփականության վկայականի ստացման համար, և այս դիմումին պատասխան դեռ չի ստացել՝ ո՛չ մերժել են, ո՛չ հաստատել։ Անգամ մեկ շաբաթ առաջ հողի համար 305 հազար դրամ գույքահարկ է վճարել

 

Իսկ այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանից զանգել են ու հայտնել, որ պետք է այգու ցանկապատը ապամոնտաժեն։ Քանդման աշխատանքները կիսատ էր մնացել, քանի որ տեխնիկան, որով իրականացնում էին քանդումը փչացել էր և սպասում էին նոր տեխնիկայի։

 

 Հայկազ Հակոբյանը չբացառեց, որ քաղաքապետարանի կողմից նման որոշման պատճառ կարող է լինել կից կառուցվող բազմահարկ շենքը, որի շինավարտի ակտի համար միգուցե խանգարում է այգին։ Նա նաև ասել է, որ իրավական բոլոր ճանապարհներով պայքարելու է իր իրավունքների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։