Նիկոլ Փաշինյանի կողակիցը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան բռնության մի քանի դեպքերի մասին է պատմել։ Դրանցից մեկի համաձայն, ամուսինը ծեծել է երկու ամիս հղիություն ունեցող կնոջը, ինչից հետո կինը դիմել է ոստիկանություն։
«Նա դիմել է ոստիկանություն, արդյունքում ոստիկաններն ասել են՝ մի ուռճացրու, հետ են ուղարկել ու նրանից հաղորդում չեն ստացել։ Սա եզակի դեպք չէ, եզակի են այն դեպքերը, երբ կինը ենթարկվում է բռնության, դիմում է ոստիկանություն ու պատշաճ ընթացակարգով պաշտպանություն է գտնում, այս դեպքերը վտանգավոր են, քանի որ մարդկանց կյանքի հետ գործ ունենք, ցանկացած բռնության դեպքում գործ ունենք կյանքի ու մահվան հետ, քանի որ բռնության դեպքում շատ դժվար է վերահսկել սահմանները, շարժումները, գործողությունները, առնվազն չմտածված սպանություն գործելը»,-նշել է նա։
Նա իր տեսանյութը վերնագրել է «Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է»։










