Կոտայքի մարզում բախվել են Արցախի ՊԲ КамАЗ-ն ու Opel-ը. կա վիրավոր


Կոտայքի մարզում բախվել են Արցախի ՊԲ КамАЗ-ն ու Opel-ը. կա վիրավոր
Սեպտեմբեր 25 23:44 2019

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Opel մակնիշի և КамАЗ մակնիշի ՊԲ 1Ն-075 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ КамАЗ-ը հաշվառված է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հաշվեկշռում։