ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է


ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է
Սեպտեմբեր 25 12:40 2019

Սեպտեմբերի 25-ին, ժամը 15:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան - Մեղրի հատվածի 149-րդ կմ-ին «Mercedes Spriter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Էրիկ Հ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը (մոտ 10 մ), ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: