Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. բախվել են խոտով բարձված տրակտորն ու Mercedes-ը. կա վիրավոր


Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. բախվել են խոտով բարձված տրակտորն ու Mercedes-ը. կա վիրավոր
Սեպտեմբեր 24 22:43 2019

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճսնապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Նոր Գեղիի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած Տրակտոր ՄՏԶ 80 մակնիշի 2664 ՏԼ համարանիշի և Առինջ գյուղի բնակիչ, 63-ամյա Սերգեյ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ՕA 377 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տրակտորը բարձված է եղել խոտով, որի որոշ մասը թափվել է: