Ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել Շուշի քաղաքի բնակիչ, 1971թ.ծնված Կ. Ա-ի վարած «MERCEDES-BENZ 230E» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1948թ.ծնված Ե. Ղ-ի վարած «VAZ 21104-110» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում վերջինս և «MERCEDES-BENZ 230E» ավտոմեքենայի վարորդ՝ Կ. Ա-ն, ինչպես նաև նրա ուղևորներ, Շուշի քաղաքի բնակիչներ՝1999թ.ծնված Ք. Մ-ն և 1974թ.ծնված Ն. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով դիմել են «Հանրապետական բժշկական կենտրոն»: Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը:
Վթարի հետևանքով քթի սալջարդ քերծված վերքով «Արևիկ» մանկական բուժմիավորում է դիմել Մարտունու շրջանի բնակիչ 2005թ.ծնված Ա.Մ-ն։
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «VAZ 21104-110» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:










