«Ասֆալտին փռվելուց» մինչեւ գիշերային խրախճանքներ․ ինչ է կատարվում «Լա Սկալայից» ներս


«Ասֆալտին փռվելուց» մինչեւ գիշերային խրախճանքներ․ ինչ է կատարվում  «Լա Սկալայից» ներս
Հուլիս 8 14:30 2019

Երեկ Hraparak.am հրապարակեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ ինստագրամյան հայտնի գեղեցկուհիների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք արվել էին «Լա Սկալա» ակումբում։ Մամուլում ավելի վաղ հրապարակումներ կային այն մասին, որ հայտնի ակումբում պատգամավորի եւ հայտնի հաղորդավարուհիների հետ «տժժացել» է նաեւ «օրենքով գող»  ԱՄՆ-ից վտարված Արմեն Ղազարյանը՝ Պզոն։ «Լա Սկալայում» «դուխով» երգի տակ «ցկցկացողները» իհարկե իրար հերթ չտալով հերքում էին ԶԼՄ-ների տեղեկություները, սակայն երեկ հրապարակված տեսանյութերը փաստեցին, որ մերօրյա հեղափոխականի քայլերը բավականին հեռու են տանում։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն Հայկ Սարգսյանն ու Պզոն բավականին մտերիմ հարաբերությունների մեջ են, եւ Սարգսյանն էլ այս կերպ փորձ է անում «գողական պանյատներով» ապրել։ Մինչդեռ ArmDay.am-ին հայտնի է դարձել, որ քրեական աշխարհում Պզոյի նմանօրինակ արարքները չեն ողջունվում, եւ չեն ընդունում Պզոյի ապրելակերպը։

Հիշեցնենք, որ Արմեն Ղազարյանը հաճախ է հայտվում մամուլի ուշադրության կենտրոնում։ Վերջինիս շքեղ կյանքի մասին հրապարակումները բազմաթիվ են։ Լրատվամիջոցները գրեցին նաեւ Պզոյի դտսեր շքեղ հարսանիքի մասին։ Տարածված լուսանկարները եւ տեսանյութերը եւս տարածվեցին համացանցում։

Ինչ վերաբերում է որոշ հեղափոխականների համար սիրելի վայր դարձած «Լա Սկալա» ակումբին, ապա օբյեկտի ղեկավարությունը, որը նակինում նույն ջանասիրությամբ ծառայել է ՀՀԿ-ականներին, այսօր իր դռներն է բացել քայլածների առաջ։

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով վերջին շրջանում ոստիկանների կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունը, որի արդյունքում բաժիններ են տարվել մի շարք անձինք չի շրջանցել նաեւ «Լա Սկալայի» հավատարիմ հաճախորդներին։ «Ասֆալտին փռելու» գործընթացը  իրազեկ աղբյուրների փոխանցմամբ հասել է նաեւ Պզոյին եւ «Լա Սկալայի» «նայողներին»։

ArmDay.am