ՀՀ իշխանությունների արgախամերժnւթյան դիրքորոշումը հաշվի առնելով՝ համոզմուքն կա, որ միջամտել են՝ Արցախի թեման COP17-ում չքննարկվի. Բեգլարյան


ՀՀ իշխանությունների արgախամերժnւթյան դիրքորոշումը հաշվի առնելով՝ համոզմուքն կա, որ միջամտել են՝ Արցախի թեման COP17-ում չքննարկվի. Բեգլարյան
Հոկտեմբեր 29 23:33 2026

«COP17-ի կանաչ գոտում տաղավար ունենալու համար «Արցախ» միությունը, տեղյակ եմ նաև արցախյան մի քանի այլ կազմակերպություններ դիմել են, բոլորին մերժում են ներկայացրել, ինչու, ինչ հիմնավորմամբ՝ որևէ բան ներկայացած չէր»,- Արցախի Հանրային խորհրդի կազմակերպած «Միջազգային հանձնառություններն ու ազգային օրակարգը COP17-ում» թեմայով քննարկմանն ասաց «Արցախ» միության նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ 

Նա ընդգծեց. «Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝  արցախամերժության տեսանկյունից և նաև ադրբեջանական հանցագործությունների լեգիտիմացման տեսանկյունից, ինձ մոտ համոզմունք կա, որ իրենց միջամտությունը եղել է, որպեսզի Արցախի թեման ինստիտուցիոնալ առումով հնարավորինս ներկայացված չլինի COP17-ում այդ թվում հասարակական կազմակերպությունների մակարդակում»։ 

Ա.Բագլարյանը նշեց, որ բացի բուն Արցախի ժողովրդի իրավունքների խախտումներից, իրավունքների վերականգնման հարցերը քննարկելուց, հենց Արցախի բնական լանդշաֆտի դեմ տեղի ունեցած և տեղի ունեցող հանցագործությունները պետք է ներկայացնեին, թե Ադրբեջանն ինչ է  արել, անում օկուպացիայի ներքո. «Չհաշված, որ մշակութային լանդաշաֆը համարվում է  բնական լանդշաֆի անբաժանելի բաղադրիչ, մշակութային մեր ժառանագության հանդեպ էլ շարունակական ցեղասպանական հանցագործություն է  կատրավում»։

«Շատ բան կար ներկայացնելու, միջազգային տարբեր կառույցներին,  որոշումներ կայացողներին իրազեկման հնարավորություն էր,  միգուցե նաև այդ միջոցով կոնկրետ որոշումների կայացմանը, փաստաթղթերի ընդունմանը հասնելու հնարավորություն»,- ասաց Ա. Բեգլարյանը։