«Բռնապետի վտանգը նրա ուժը չէ, այլ այդ ուժի անվերահսկելիությունը, երբ պետական շահը նույնացվում է նրա անձնական կամքի, իսկ քննադատությունը՝ թշնամանքի հետ»,-գրում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը։
«Բայց ո՞վ է ավելի վտանգավոր պետության համար՝ բացահայտ բռնապետը, որը կառավարում է վախի միջոցով, թե՞ ժողովրդական վստահությամբ իշխանության եկած առաջնորդը, որը ժողովրդավարության ու հայրենասիրության քողի տակ աստիճանաբար վերացնում է իրեն սահմանափակող բոլոր մեխանիզմները։Առաջինի վտանգը տեսանելի է, երկրորդինը՝ հաճախ աննկատ...
Անկախ մեր կամքից, յուրաքանչյուր պատասխանատվություն իր օրն ու ժամն ունի…»;










