Գյումրիում վթարային ջրանջատում է․ պողպատե ջրագիծ է վնասվել


Գյումրիում վթարային ջրանջատում է․ պողպատե ջրագիծ է վնասվել
Հոկտեմբեր 29 23:07 2026

Վթարվել է Գյումրի քաղաքը սնող «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար լցվող 1000 մմ-ոց պողպատե ջրագիծը: Այդ մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, տեղեկացնելով, որ քաղաքում արդեն հայտարարվել է ջրանջատում։

«Հաշվի առնելով ջրատարի մեծ տրամագիծը՝ համակարգի ամբողջական դատարկման համար պահանջվել է զգալի ժամանակ, ինչից անմիջապես հետո Վեոլիա Ջուր ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետները սկսել են վթարավերացման աշխատանքները։

Վեոլիայի թիմը կշարունակի աշխատել նաև գիշերը և կանի առավելագույնը, որ առավոտյան՝ հայտարարված ժամին, սպառողների ջրամատակարարումը լիովին վերականգնվի»,- ասվում է հաղորդագրության մեջ»։