Ապամոնտաժվել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը


Ապամոնտաժվել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը
Ապրիլ 17 10:11 2019

Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել ու գրել․

«Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի:
Օղակաձեւ այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ եւս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի»:

На данном изображении может находиться: дерево, небо и на улице

На данном изображении может находиться: небо, дерево и на улице

На данном изображении может находиться: один или несколько человек, обувь и на улице