18-ամյա Համլետ Մանուկյանի պատվին մարմնամարզության նոր տարր կանվանվի


18-ամյա Համլետ Մանուկյանի պատվին մարմնամարզության նոր տարր կանվանվի
Սեպտեմբեր 13 20:34 2025

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում Հայաստանի հավաքականի անդամ, 18-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի ՄԱՆՈՒԿՅԱՆ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) և Արթուր Դավթյանը (նժույգ թափեր):

Փարիզում ընթացող մրցումներում Մանուկյանը հաղթահարել է որակավորման փուլը և դուրս է եկել եզրափակիչ: