Արցախի նախագահ դիմել է դատարան՝ ԿԳՄՍՆ-ից և Նժդեհ Հովսեփյանից պահանջելով հերքել, թե ինքը ստորագրել է Արցախի լուծարման փաստաթուղթը


Արցախի նախագահ դիմել է դատարան՝ ԿԳՄՍՆ-ից և Նժդեհ Հովսեփյանից պահանջելով հերքել, թե ինքը ստորագրել է Արցախի լուծարման փաստաթուղթը
Սեպտեմբեր 16 16:41 2025

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դիմել է դատարան՝  ԿԳՄՍՆ-ից պահանջելով հերքել, թե ինքը ստորագրել է Արցախի լուծարման փաստաթուղթը։

Փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակել է Արցախի Նախագահի անունից ՀՀ ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացված հայցի ու հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը։ Որպես հայցի ապահովման միջոց խնդրում են արգելել դպրոցներում 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի կոնկրետ ենթավերնագրի ուսուցանումը մինչև այս գործով վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելու պահը։ 

Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմելու են դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց, պահանջելու են հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։

Հիշեցնենք, որ «Հայաստանի պատմություն» դասագրքում «ԼՂ-ի հայաթափումը» հատվածում նշվում է. «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիրը»։