Թունավորվել են գազի արտահոսքից


Թունավորվել են գազի արտահոսքից
Ապրիլ 16 22:50 2019

Ապրիլի 15-ին, ժամը 03.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով, բոտուլիզմով հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Աբովյան քաղաքի 3 բնակիչ ու հայտնել, որ իրենց տանը վատ են զգացել: 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մեկնած օօպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի վառարանից արտանետված շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Ապրիլի 15-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Գողթ գյուղի 5 բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազի արտահոսքից: 
Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: