Առողջապահության նախարարությունից պարզաբանում են


Առողջապահության նախարարությունից պարզաբանում են
Ապրիլ 16 20:22 2019

Պարզաբանում

Մամուլում շրջանառվում է, որ «երեխային անհրաժեշտ է վիրահատություն, սակայն պոլիկլինիկայից ուղեգիր չեն տրամադրում` չլինելու պատճառով»:

Դեպքի հետ կապված հարկ է նշել, որ առողջապահության նախարարության աշխատակազմն այսօր առավոտյան տեղեկացել է խնդրին և հրատապ լուծել հարցը`պոլիկլինիկային հատկացվել է անհրաժեշտ խմբաքանակ, վերջինիս կողմից էլ ծնողին տրամադրվել է պետպատվերի ուղեգիրը:

Ինչ վերաբերում է ուղեգրերի դեֆիցիտին, ապա այն պայմանավորված էր գնումների գործընացի ժամանակ ծագած որոշակի տեխնիկական խնդիրների հետ, որոնք նույնպես արդեն լուծված են: