«Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք». Հայկ Մարությանի նամակը Անն Իդալգոյին


«Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք». Հայկ Մարությանի նամակը Անն Իդալգոյին
Ապրիլ 16 19:49 2019

Տիկին քաղաքապետ, 
Սիրելի գործընկեր

Խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: 
Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը...
Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից: 
Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք:

Հայկ Մարության 
Երևանի քաղաքապետ