Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին


Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Ապրիլ 16 18:22 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 16-ին, ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո´պարոն Նախագահ,

Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության եւ ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից եւ սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի եւ հոգեւոր ժառանգության յուրատեսակ մարմնավորումն է, որի հետ մենք նույնացրել ենք Փարիզն ու նրա բազմադարյա պատմությունը:

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում ֆրանսիացիներին եւ կիսում նրանց զգացմունքները:

Միաժամանակ լիահույս ենք, որ բոլորիս համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ տաճարի նախկին տեսքը վերականգնելու նպատակով»։