Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը


Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Ապրիլ 16 12:10 2019

ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ՍԴ-ի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար ներկայացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին: 

«ՍԴ-ի դատավորի թեկնածուի առաջադրումը կանոնակարգելու և գործընթացը ավելի թափանցիկ կազմակերպելու համար հունվարի 31-ին նախագահի կարգադրությամբ սահմանվեց ընթացակարգ, որը կապահովի նշված սկզբունքները:

Ձևավորվել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են պետական և գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությամբ սահմանված ժամկետներում ներկայացվել են ՍԴ-ի դատավորի երեք թեկնածուների փաստաթղթեր` Գոռ Հովհաննիսյանի, Վահե Գրիգորյանի և Մարտին Մանուկյանի: