ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 450 դեպք, որից 275-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 123 կենցաղային կանչ, 198 հրդեհ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 8 եւ տուժել 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 29 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 120 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 54 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 5 դեպք, որի հետեւանքով տուժել է 10 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: