Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Աբովյան խոշորացված համայնքի Առինջ վարչական բնակավայրում՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնից դեպի Ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղադրված բարձրավոլտ էլեկտրասյուն է այրվում։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, պարզվել է, որ հրդեհը առաջացել է ուժեղ քամու հետևանքով լարերի իրար կպնելու պատճառով, իսկ բարձրավոլտ էլեկտրասյան վրայով անցնում է 110 հազար վոլտ հոսանք։
Մինչ այդ, պայթյուն է տեղի ունեցել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։