Ֆորշն իրավունք ունի զայրանալ, քննադատել, մի երկու բառ էլ ավել ասել մեզ. Լուսինե Բադալյան


Ֆորշն իրավունք ունի զայրանալ, քննադատել, մի երկու բառ էլ ավել ասել մեզ. Լուսինե Բադալյան
Փետրվար 23 20:45 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը գրառում է կատարել երգիչ, արվեստագետ Ֆորշի մասին, որը երեկ հարցազրույց է տվել կայքերից մեկին՝ քննադատական խոսք ասելով իշխանությունների հասցեին։

«Ֆորշը մշակութային գործիչ է , ասեմ ավելին` Ֆորշը տեղով մեկ մշակույթ է ` Երևանյան յուրահատուկ մշակույթ :) Ֆորշը պարտավոր չէ գովաբանել իշխանություններին , եթե ավելի անկեղծ լինենք, պարտավոր է քննադատել , եթե խնդիր է տեսնում , եթե լավն էլ տեսնի, կգնահատի , եթե այս պահին զայրացած է, ուրեմն դրա համար պատճառ ունի, Ֆորշը արվեստագետ է :) 


Ֆորշն իրավունք ունի զայրանալ , քննադատել , մի երկու բառ էլ ավել ասել մեզ , որովհետև մենք կանցնենք-կգնանք, դուք էլ կանցնեք-կգնաք, իր երգերը կմնան ! »։