Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետի որդին


Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետի որդին
Սեպտեմբեր 11 12:35 2025

Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ 

Քննչական կոմիտեից  հայտնեցին. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Նա ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է»։

Հիշեցնենք,  առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։ Նրա մյուս երեխան էլ գտնվել է ավտոմեքենայի մեջ։