«Ասեք այդ մարդկանց ընտանիքներին, որ ձեր պնդումների հետևանքով են բանտում». ՔՊ-ականը պնդում է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտում լինելու հովանավորն ընդդիմությունն է


«Ասեք այդ մարդկանց ընտանիքներին, որ ձեր պնդումների հետևանքով են բանտում». ՔՊ-ականը պնդում է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտում լինելու հովանավորն ընդդիմությունն է
Սեպտեմբեր 11 11:30 2025

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը կոչ է անում հասկանալ, թե ինչու է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել Բաքվի բանտում։

«Այդ հարցի պատասխանը փորձեք մի հատ տալ, երբ այստեղից մեզ ճղում էինք, ասում էինք՝ գնացեք, բանակցեք, ասեք, թե ձեր շեֆերն ինչ էին համոզում այդ մարդկանց, ասեք այդ մարդկանց ընտանիքներին, որ ձեր պնդումների հետևանքով են բանտում »,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՔՊ-ականը։

Նրա խոսքով՝  ընդդիմադիրներն են նրանց՝ Բաքվի բանտում լինելու հովանավորը։