Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ Մոսկվայում տեղի կունենա՞ Փաշինյան-Պուտին հանդիպում՝ նա արձագանքեց. «Կարծում եմ՝ երկրի ղեկավարը չէր գնա Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ»։
«Հնարավոր է՝ պարոն վարչապետը հանդիպում է ունենում վարչապետների ֆորմատով, որը պայմանավորված է մեր երկրի պառլամենտական լինելու, մնացածի՝ նախագահական լինելու հանգամանքով, բայց երկրի ղեկավարի այցը, եթե պաշտոնական է կամ աշխատանքային, չի կարող լիներ առանց նման հանդիպման»,- ասաց Ալեն Սիմոնյանը։