Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը


Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը
Փետրվար 23 19:00 2019

Փետրվարի 23-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Առափնյա փողոցի տներից մեկի բակում այրվում է չշահագործվող անասնագոմի տանիք:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել՝ 15:54-ին:

 

Այրվել են չշահագործվող անասնագոմի (40 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 6 քմ  և 200 քմ խոտածածկ տարածք: