Նախարարը՝ «Հյուսիս-հարավ» ծրագրում չարաշահումների մասին


Նախարարը՝ «Հյուսիս-հարավ» ծրագրում չարաշահումների մասին
Փետրվար 23 16:18 2019

Բանակցային լուրջ  հաջողություններ արդեն կան «Հյուսիս-հարավ» ծրագիրը գնահատականների տրման և ծրագրի զարգացման փուլում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը։

«Բանակցում ենք բազմակողմանի դոնորների, գործընկերների հետ, որպեսզի հարավային ուղղությամբ կարողանանք այդ ծրագրրեն իրականացնել՝ Սիսիան-Քաջարան թունելի մասին է խոսքը եւ դեպի Պարսկաստանի սահման»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով ծրագրի ավարտի ժամկետներին՝Արշակյանը նշեց, որ «Հյուսիս-հարավ»-ի  ծրագիրը կտորներից է բաղկացած ինքը կարող է ասել, որ «Տրանշ 3»-ը կարող է մի փոքր փոփոխվել նախատեսվածից շեղումների պատճառով:

Հարցին, թե նախարարի համար այս ծրագրում կատարված չարաշահումներում կար մի բան, ինչն իր համար ապշեցուցիչ էր, նախարարն ասաց, որ չի ցանակնում էմոցիոնալ գնահատականներ տալ։