ՌԴ 35-ամյա քաղաքացին Թբիլիսիից տեղափոխվեց Երեւան. նա հետախուզվում էր շուրջ 3 տարի


ՌԴ 35-ամյա քաղաքացին Թբիլիսիից տեղափոխվեց Երեւան. նա հետախուզվում էր շուրջ 3 տարի
Փետրվար 22 14:14 2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 21-ին, ժամը 16.20-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից Երեւան է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 35-ամյա Արթուր Ֆ.-ն:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա 2016թ. մարտի 1-ից հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: