Երևանում խցանումների միջինացված թիվը նվազել է. Ավինյան


Երևանում խցանումների միջինացված թիվը նվազել է. Ավինյան
Սեպտեմբեր 8 11:31 2025

Խցանումների միջինացված թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այսքան ավտոբուսի նոր գիծ ստեղծելով, ավելի ցածր է, այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Արդեն հաջորդ տարի մենք լայնամասշտաբ ծրագիր պետք է իրականացնենք՝ հեծանվաուղիների ավելացման, ինչպես նաև մայթերի լայնացման համար։ Հաջորդիվ ունենք ավտոբուսային նոր գծերի ավելացման խնդիր»։