Մխիթարյանի հետ հաճախ շփվում ենք, ես իր հետ խոսել եմ, բայց չեմ կարող ասել ինչ ենք խոսել, հույսով եմ խոսում, կարծում եմ պետք է մեկնեմ Իտալիա և փորձեմ խոսել իր հետ, անպայման փորձելու եմ իրեն հետ բերել, այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասաց Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Մելիքյանն ասաց, որ այժմ դեռ չգիտի Մխիթարյանի կարծիքը։