Սեպտեմբերի 9-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակարանային ծրագրի շրջանակում վկայականներ են ստացել 2711 ընտանիք, իսկ վկայականների թիվը կազմել է 823։ Դրա մասին սեպտեմբերի 10-ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հայտնել է, որ 10 օրվա ընթացքում 60 վկայական է տրամադրվել։
«Կառավարությունն այժմ ծրագրեր է մշակում երկու ուղղությամբ։ Մեկ ուղղությունը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում օգտվել բնակարանային ծրագրից։ Բացի դրանից, բնակարանային ծրագրից օգտվողների համար կիրականացվի զբաղվածության ծրագիր»,- նշել է Թորոսյանը։