Հրապարակման ենթակա տեղեկություն չեն իմ հանդիպումները ՔԿՀ-ներում: Այս մասին Այսօր Ազգային ժողովում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Հարցին, արդյո՞ք ինքն է այն պաշտոնյան, որի հետ հանդիպումից հրաժարվել է անազատության մեջ գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Զեյնալյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց տեղեկությունը:
«Եթե ես հայտնեմ պատճառները՝ ինչու է նա մերժել, նշանակում է ես արդեն համաձայնություն եմ տալիս ձեր այն փաստին, որ ես հանդիպել եմ կամ չեմ հանդիպել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլը գրել էր, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին այցի «շրջանակներում» փորձել է հանդիպել նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն Քոչարյանը կատեգորիկ մերժել է հանդիպել նախարարի հետ: