Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն:
Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի ?
Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար:
Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար»։