Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․
«Մեր միջազգային և տեղական գործընկերների հետ կազմակերպել ենք շատ կարևոր կլոր սեղան-քննարկում առողջության ապահովագրության համակարգի մշակման և ներդրման համար։ Մեզ համար կարևոր է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքը և ներդրումը նման համապարփակ համակարգերի մշակման գործում և մենք համարում ենք, որ մասնակցային ձևաչափերը հանգեցնում են ավելի կայուն համակարգերի ստեղծման»։