Ահազանգ Արմավիրից. կոյուղաջրերը լցվում են Արմավիրի ջրանցք` առաջացնելով հակասանիտարական վիճակ


Ահազանգ Արմավիրից. կոյուղաջրերը լցվում են Արմավիրի ջրանցք` առաջացնելով հակասանիտարական վիճակ
Փետրվար 22 12:07 2019

ԷկոԼուրն ահազանգ է ստացել Արմավիրի մարզի բնակչից, որ կոյուղին խցանվել է, և Արմավիրի մարզի Բաղրամյան և Մյասնիկյան համայնքների կոյուղաջրերը Արմավիրի ջրանցքին հարակից դիտահորից  լցվում են ջրանցք` առաջացնելով հակասանիտարական վիճակ: Այս մասին գրում է Ecolur.org-ը:

«Քանի որ օրերը տաքացել են, և ջրանցքում էլ բացի կոյուղաջրերից այլ ջուր չկա, ահավոր գարշահոտություն է տարածվում շրջակայքում», - ասել է բնակիչը: Նա ասել է, որ արդեն շուրջ մեկ տարի է` կոյուղին լցվում է ջրանցք, որի ջրով ոռոգում է իրականացվում:

Ըստ նրա` կոյուղաջրերը ջրանցք են լցվում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 10 կմ հատվածի հարևանությամբ, Հացիկ (Նաիրի) գյուղի մոտ: