Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը փոտրվարի 21-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին:
Հիմնադրամից հայտնում են, որ այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի եւ պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: