ՔԿ վարչության պետ Դավիթ Թումասյանն աշխատանքից ազատման դիմում է գրել


ՔԿ վարչության պետ Դավիթ Թումասյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Փետրվար 21 12:30 2019

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանն աշխատանքից ազատվել է:

ՀՀ քննչական կոմիտեից  ArmDay.am-ին հայտնեցին, որ Դավիթ Թումասյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Դավիթ Թումասյանի՝ աշխատանքից ազատման պատճառներն իմանալու համար կապ հաստատեցինք նաև  նրա  հետ, սակայն Թումասյանը չցանկացավ մեկնաբանություն թողնել, և իր իսկ խոսքը կիսատ՝անջատեց  հեռախոսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատման դիմում էր ներկայացրել  ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը: